Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գառնիում ջուր են գտել

Գառնիում ջուր են գտել
30.09.2015 | 18:31

Մարս մոլորակի խառնարաններից մեկը, որտեղ ջրի հետքեր էին հայտնաբերվել, անվանվել է Գառնի հայկական գյուղի անունով։ ՆԱՍԱ-ն և ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը խառնարանն այդպես են կոչել այս տարվա ապրիլի 24-ին: Մարսի վրա՝ Գառնիի խառնարանի լանջերին, պարբերաբար մի քանի հարյուր մետր երկարությամբ մուգ նեղ շերտեր են ի հայտ գալիս, որոնք ենթադրաբար ձևավորվում են հեղուկ աղի ջրի հոսքերից, հայտնում է ՆԱՍԱ-ի կայքը՝ ներկայացնելով Mars Reconnaissance Orbiter միջմոլորակային բազմաֆունկցիոնալ ավտոմատ կայանից HiRISE տեսախցիկի ֆիքսած նկարը։ Պատկերը ստեղծելիս կազմվել է տեղանքի եռաչափ համակարգչային մոդելը՝ թվային քարտեզ, որը կազմել են HiRISE խցիկից 2 անգամ ստացված ստերեոսկոպիկ տեղեկության հիման վրա, որից հետո պատկերը դրվել է մոդելի վրա։ 2001 թ. հունվարին ՆԱՍԱ-ն Գառնիում տիեզերագնացության թանգարան էր բացել և Գառնիի ինստիտուտի հետ համատեղ նախագծերի շուրջ փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել։ Սեպտեմբերի 29-ին հայտնի էր դարձել, որ Մարսի վրա հեղուկ ջրի հետքեր են գտել։

Դիտվել է՝ 2391

Մեկնաբանություններ